Ավարտվեց ջրացատկի Ուկրաինայի Գավաթի բաց առաջնությունը։ Մրցաշարի վերջին օրը 10 մ անհատական աշտարակացատկ ձեւում Վլադիմիր Հարությունյանը զբաղեցրել է երկրորդ տեղը։ Հայ ջրացատկորդը զիջել է միայն Ուկրաինան ներկայացնող մարզիկին։ Հայաստանի ջրացատկի հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանի խոսքով ուկրաինացի ջրացատկորդը բավականին ուժեղ էր եւ մեծ առավելություն ուներ Հարությունյանի նկատմամբ.
«Անկեղծ ասած` այնքան էլ գոհ չեմ Վլադիմիրի արդյունքից։ Ես ավելին էի ակնկալում։ Վլադիմիրը երեք ցատկից հետո հաղթում էր, սակայն չորրորդը վրիպեց։ Ուկրաինացին իր վերջին երեք ցատկերն ավելի լավ կատարեց եւ առաջ անցավ»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Հրաչյա Չանդիրյանը։
Մարզիչը նշեց, որ Ազատ Հարությունյանը հանդես չի եկել այս մրցաձեւում, քանի որ ուսի վնասվածք ուներ։
Հարությունյան եղբայրները մայիսի վերջին Մադրիդում կմասնակցեն Գրան Պրիի։