Մոսկվայում կայացած «Դրամների համաստեղություն-2015» հուշադրամների իններորդ միջազգային մրցույթում ներկայացվել են նաև ՀՀ կենտրոնական բանկի թողարկած հուշադրամները:

 

 

2014 թ. թողարկված «Աշխարհի ամենահին ծառերը» հավաքածուն արժանացել է 3-րդ տեղի մրցանակի «Տարվա հավաքածու» անվանակարգում:

 

 

Մրցույթին մասնակցել են 46 կազմակերպություն, և ներկայացվել ավելի քան 240 հուշադրամ և 23 հավաքածու:

 

 

«Աշխարհի ամենահին ծառերը» հուշադրամների շարքում ընդգրծված են «Կաղնի Վիրգինյան», «Շագանակենի սովորական», «Սոսի արևելյան», «Սեքվոյադենդրոն գիգանտ» արծաթե հուշադրամները: Դրանք հատվել են 2014 թվականին Լեհաստանի դրամահատարանում: