Ֆինլանդիան երրորդ անգամ անընդմեջ գլխավորում է աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկը՝ համաձայն «Երջանկության համաշխարհային զեկույց»-ի, գրում է РИА Новости-ն: ՄԱԿ հրապարակած զեկույցում մեր երկիրը զբաղեցրել է 116-րդ հորիզոնականը: Առաջին տասնյակում են հայտնվել նաև Դանիան, Շվեյցարիան, Իսլանդիան, Նորվեգիան, Նիդերլանդները, Շվեդիան, Նոր Զելանդիան, Ավստրիան և Լյուքսեմբուրգը: ԱՄՆ-ը 18-րդ տեղում է, Գերմանիան՝ 17-րդ, իսկ Միացյալ Թագավորությունը և Ֆրանսիան՝ 13-րդ և 23-րդ: ՄԱԿ Գլխավոր ասամբլեան մարտի 20-ը սահմանել Է Երջանկության միջազգային օր։
Համաշխարհային երջանկության մասին զեկույցն իրենից ներկայացնում է երջանկության վիճակի հետազոտություն, որը ներկայացնում է 156 երկրների քաղաքացիների երջանկության սանդղակը: 2020 թվականի զեկույցում գնահատվել է երջանկության վրա սոցիալական, քաղաքային ու բնության ազդեցությունը: Ոչ երջանիկ երկրներն են Աֆղանստանը (զբաղեցնում է վերջին հորիզոնականը), Հարավային Սուդանը, Զիմբաբվեն, Ռուանդան, Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունը, Տանզանիան, Բոտսվանան, Եմենը, Մալավին և Հնդկաստանը: