Հռոմի Ֆրանցիսկոս Պապը, ըստ Time ամսագրի, ճանաչվել է «Տարվա մարդ». հայտնում է ria.ru-ն:
Այս կոչման տասնյակում էին եղել նաև Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: Հետաքրքրական է նաև այն փաստը, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի ներառվել «Տարվա մարդ» կոչման հավակնորդների տասնյակի մեջ:
Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը: