Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսն օգոստոսի 21-ին ցավակցագիր է հղել Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապին' ավտովթարի հետևանքով նրա հարազատների ողբերգական մահվան կապակցությամբ:
Վեհափառ Հայրապետի ցավակցական ուղերձում ասված է.
«Մեր խորին վշտակցությունն ենք հայտնում ու ցավակցում Ձեզ և Ձեր հարազատներին: Աղոթում ենք, որ Տերն Իր սիրո և ողորմության մեջ ընդունի նրանց հոգիները… և մխիթարություն պարգևի Ձեզ, Ձեր ընտանիքի անդամներին ու հարազատներին:
Թող Բարձրյալն Աստված օգնական լինի Ձեզ և դժվարին այս պահին զորացնի' հաղթահարելու մեծ կորստյան ցավը և շարունակելու Ձեր Աստվածահաճո Հովվապետական առաքելությունը»: