Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը փետրվարի 16-ին ցավակցական գիր է հղել Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի Պապ, Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Թևադրոս Բ-ին Լիբիայում ահաբեկիչների կողմից քսանմեկ ղպտի քրիստոնյաների սպանության կապակցությամբ: Գերագույն հոգևոր խորհրդի և Մայր Աթոռի միաբանության անունից Նորին Սրբությունը վշտակցություն է հայտնել ղպտի քրիստոնյաներին, Եգիպտոսի ժողովրդին և սպանվածների ընտանիքներին:

 

Դատապարտելով իրականացված ոճրագործությունը' Ամենայն Հայոց Հայրապետը կոչ է արել միջազգային հանրությանը առավել ջանքեր գործադրել Միջին Արևելքում արդարության և համերաշխության հաստատման համար, որպեսզի բացառվեն բռնություններն այն շրջաններում, ուր քրիստոնյաներն ու մահմեդականները դարեր շարունակ ապրում են խաղաղության և ներդաշնակության մեջ: