ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կրկին հայտնվել է Time ամերիկյան ամսագրի կազմած «Տարվա մարդ» նոմինացիայի ցուցակում: Հաղթողի անունը հայտնի կդառնա չորեքշաբթի օրը:

 

Ինչպես հայտարարել է պարբերականի գլխավոր խմբագիր Նենսի Գիբսը, «2013թ. տարվա մարդ» տիտղոսի 10 թեկնածուների ցուցակում են հայտնվել Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, Amazon օնլայն վաճառքի ցանցի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, Թեքսաս նահանգի սենատոր Թեդ Քրուզը, Մայլի Սայրուսը և Հռոմի Պապ Ֆրանցիսկոս 1-ինը: Բացի վերոնշյալներից' այդ տիտղոսին են հավակնում Իրանի նախագահ Հասան Ռուհանին, ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը և սեռական փոքրամասության իրավունքների պաշտպան Էդիթ Վինսդորը. գրում է РИА Новости-ն:

 

Համաձայն նախնական հարցումների' առավել հավանական թեկնածու է համարվում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը, ում օգտին քվեարկել է հարցման մասնակիցների 62%-ը: