ԱՄՆ-ը որոշում Է ընդունել Արեւմտյան Աֆրիկայի երկրներին տնտեսական աջակցություն ցուցաբերել Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության համաճարակից հետո Գվինեայի, Լիբերիայի եւ Սիեռա Լեոնեի ազգային առողջապահական համակարգին օժանդակելու նպատակով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի մեջ մտնող Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) ղեկավարի տեղակալ Մարկ Ֆայերսթայնը: Նրա խոսքով՝ Վաշինգտոնը պլանավորում Է այդ նպատակով հատկացնել 126 մլն դոլար:

 

ՄԶԳ-ում հուսով են, որ այդ միջոցները կօգնեն Գվինեային, Լիբերիային եւ Սիեռա Լեոնեին «կրկին ձեռնամուխ լինել բնակչության համար խիստ կարեւոր բժշկական ծառայություններ մատուցելուն, որոնք կասեցվել Էին Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության բռնկման պատճառով»: Խոսքը վերաբերում Է պատվաստումներին, սննդով ապահովելուն, հղիների նկատմամբ բժշկական խնամքին եւ մայրերի առողջության պահպանմանը, մալարիայի եւ այլ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը, սանիտարահիգիենիկ ծառայությունների աշխատանքին, ջրամատակարարմանը եւ մի քանի այլ ծրագրերի, պարզա բանել են ՄԶԳ-ում:

 

Ամերիկյան իշխանությունների հաշվարկների համաձայն՝ ԱՄՆ-ը շուրջ 1,4 մլրդ դոլար Է հատկացրել Էբոլա վիրուսի դեմ մղվող պայքարում Արեւմտյան Աֆրիկային օգնություն ցուցաբերելու համար: Դա թույլ Է տվել ֆինանսավորել 10 հազար քաղաքացիական մասնագետների աշխատանքը, ձեռք բերել խոշոր խմբաքանակի անհատական պաշտպանական կոմբինեզոններ, իրադարձությունների վայրում անցկացնել անձնակազմի ուսուցման դասընթացներ, այնտեղ կազմակերպել դաշտային լաբորատորիաներ եւ այլն:

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տեղեկությունների համաձայն, ընդամենը համաճարակի սկսվելուց ի վեր Գվինեայում, Լիբերիայում եւ Սիեռնա Լեոնեում մահացել Է 10 հազար 699 մարդ, վարակվել են 25 հազար 831 բնակիչներ: Այնուամենայնիվ, համաճարակը հաջողվել Է կանգնեցնել: Լիբերիայում, որը դեռ վերջերս վիրուսի տարածման գլխավոր օջախն Էր, հաջողվել Է վարակվածների թիվը օրական 50-ից հասցնել զրոյի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: