ՄԱԿ-ում նախազգուշացնում են, որ Էբոլա վիրուսի տարածումից առավել տուժած աֆրիկյան երկրները պարենային ճգնաժամի եզրին են, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

ՄԱԿ-ը հայտարարում է, որ Արեւմտյան Աֆրիկայում ավելի քան մեկ միլիոն մարդ պարենային օգնության կարիք ունի սովից խուսափելու համար:

 

Գվինեայի, Լիբերիայի եւ Սիեռա Լեոնեի գյուղատնտեսության մեջ աշխատուժի բացակայությունը հանգեցնում է տարածաշրջանի համար այնպիսի կարեւոր մշակաբույսերի անբավարարության, ինչպիսիք են բրինձը եւ եգիպտացորենը:

 

ՄԱԿ-ում նաեւ նախազգուշացնում են, որ Էբոլայի վիրուսի ախտահարած շրջաններում մարդիկ սպառնում են լքել կարանտինի գոտիները, որպեսզի սնունդ հայթայթեն: