ՄԱԿ-ի մանկական հիմնադրամն (ՅՈՒՆԻՍԵՖ) Էբոլա մահացու վիրուսից տուժած երկրներ Է ուղարկել ավելի քան 3 հազար տոննա հումանիտար օգնություն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 7-ին Ժնեւում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է ՅՈՒՆԻՍԵՖ-ի մամուլի քարտուղար Քրիստոֆ Բուլիերա կը:

 

Ընդամենը Գվինեային, Սիեռա Լեոնեին եւ Լիբերիային օգոստոսի 1-ից մինչեւ նոյեմբերի 4-ն ընկած ժամանակաշրջանում մատակարարվել Է 2976,1 մետրական տոննա (շուրջ 3280 տոննա) հումանիտար օգնություն, ներառյալ անհատական պաշտպանության միջոցներ, վրաններ եւ բրեզենտ, սնունդ, առաջին անհրաժեշտության դեղամիջոցներ, հիգիենայի պարագաներ, մահճակալներ, տրանսպորտային միջոցներ, որոնց ընդհանուր գումարը կազմում Է 14,8 միլիոն ԱՄՆ-ի դոլար:

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության նոյեմբերի 2-ի տվյալների համաձայն՝ Էբոլայից մահացածների ընդհանուր թիվը 4818 Է, վարակված Է 13 հազար 42 մարդ: Սակայն, ինչպես ընդգծում Է ԱՀԿ-ն, նկատի առնելով այն, որ տեղի բնակիչները միշտ չԷ, որ հայտնում են տենդով վարակվելու կամ դրա հետեւանքով մահվան դեպքերի մասին, վարակվածների ու մահացածների իրական թիվը կարող Է ավելի մեծ լինել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: