Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարության աշխատակիցների կողմից Կուրգանի շրջան ներկրված ադրբեջանական լոլիկի սանիտարական ստուգումների արդյունքում՝ ռուսական շուկայից հեռացվել է ավելի քան 16 տոննա լոլիկ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով ռուսական լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկությանը:
Իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Ադրբեջանից ներկրված լոլիկները թունավոր քիմիկատներ են պարունակում:
ՌԴ Գյուղատնտեսության նախարարությունը խստիվ արգելել է լոլիկի իրացումը, ինչպես նաև համապատասխան մասնագետներին հանձնարարվել է ապրանքի՝ թունաքիմիկատներից մաքրում: