«Ռոսսելխոզնադզոր»-ի դաղստանյան վարչությունը թույլ չի տվել Ադրբեջանից արտահանված ավելի քան 20 տոննա սոխը ներկրվի Ռուսաստան։ Սոխով բարձված բեռնատարները կանգնել են «Յարաղ-Քազմալյար» անցակետի մոտ։ Այդ մասին հաղորդում է haqqin.az պորտալը։
«Ռոսսելխոզնադզոր»-ի մամուլի ծառայությունում հայտնել են, որ բեռնատարներում հայտնաբերվել են վտանգավոր՝ Ambrósia artemisiifólia տեսակի սերմեր։
Ֆիտոսանիտարական վերահսկման ծառայության տեսուչներն արգելել են ՌԴ տարածք ադրբեջանական սոխի ներկրումը։