Ռուսաստանը Տուապսեի նավահանգստից հետ է ուղարկել Թուրքիայից ներկրված 24.2 տոննա վարակված լոլիկը: Այս մասին հայտնում է թուրքական «Վաթան» թերթը:

 

Նշվում է, որ թուրքական լոլիկները վակարված են եղել արեւմտյան ծաղկային (կալիֆորնիական) թրիպսով:

 

Այս տարվա սկզբից մինչ այժմ նման 6 դեպք է արձանագրվել: Տարվա ընթացքում, ընդհանուր առմամբ, Ռուսաստանից Թուրքիա հետ է ուղարկվել 120.2 տոննա լոլիկ: