16 կանայք, ովքեր իրենց «Քյաջի ալ-Բիրու» խմբավորման գրոհայիններ են համարում, Թուրքիայում պատրաստություն են անցել և եվրոպական երկրների տարածքով Ռուսաստան են մեկնել ահաբեկչություններ իրականացնելու նպատակով: Այս մասին հայտնում է LifeNews-ը՝ հղում անելով ՌԴ ուժային կառույցներին:

 

 

Կանանց մասին հաղորդվել է իրավապահ մարմինների բոլոր ստորաբաժանումներին:

 

 

«Թուրքիայի զորավարժանքների ճամբարներից մեկում 16 կանաք են պատրաստվել, ովքեր փետրվարի վերջին ռուսաստան են մեկնել դիվերսիոն-ահաբեկչական գործողությունների իրականացման նպատակով»,- ասել է իրավապահ մարմինների աղբյուրը:

 

 

LifeNews-ի մոտ հայտնված փաստաթղթում ասվել է, որ նրանց համակարգողը ռուսաստանի քաղաքացի ոմն Սաֆարի Ալ-Ջաբրիյն է:

 

 

Գրոհային կանանց թիրախը հասարակական տրանսպորտն է, մետրոյի կայարանները և զինվորական ստորաբաժանումները: Ահաբեկչությունների իրականացման համար վայրերը փնտրում և պատրաստում են նրանց խմբավորման անդամները:

 

 

Ընդ որում, հայտնի չէ, թե Եվրամիության որ երկրներից են կանայք Ռուսաստան մեկնելու, հետևաբար սա ավելի բարդ է դարձնում դրանց գտնելու գործը: