Ռուսաստանը Թուրքիայից պարզաբանումներ Է խնդրել նոր արտահանական սահմանափակումների վերաբերյալ:
Փաստաթղթերի մի մասն արդեն ստացվել Է թուրքական կողմից, կատարվում Է դրանց վերլուծություն: Այդ մասին լրագրողներին ասել Է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Ալեքսեյ Գրուզդեւը, տեղեկացնում Է ՏԱՍՍ-ը:
«Նրանք (Թուրքիայում ՌԴ-ի առեւտրական ներկայացուցչությունը) խնդրել են ներկայացնել բոլոր բացատրությունները: Առաջիկա օրերին մենք կստանանք պարզաբանումները: Որոշ փաստաթղթեր մենք արդեն ստացել ենք, այժմ դրանք քննարկում ենք»,-ասել Է նա, նշելով, որ թուրքական կողմն ուսումնասիրման համար արդեն ներկայացրել Է կանոնակարգը: Ավելի վաղ Թուրքիան նոր սահմանափակումներ Էր մտցրել ռուսական գյուղատնտեսական արտադրանքի համար: Սահմանափակումները կվերաբերեն այնպիսի մթերքների արտահանմանը, ինչպիսիք են՝ ցորենը, արեւածաղկի չզտված ձեթը, եգիպտացորենը, չոր ոլոռը, չթեփահանված բրինձը, արեւածաղկի սերմերի քուսպը: