Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ դառնալու համար Թուրքիան պարտավոր է հրաժարվել անդամակցել այնպիսի ռազմական դաշիքների, ինչպիսիք են Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ):

Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի ՇՀԿ հարցերով հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Բախտիար Խակիմովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նա նաև հավաստիացրել է, որ ՇՀԿ-ում Թուրքիայի դիմումը ստանալուն պես կդիտարկեն այն, սակայն, ըստ պաշտոնյայի, Անկարան առայժմ նման նախաձեռնությամբ հանդես չի եկել:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիբ Էրդողանը նշել էր, որ Անկարան մտադիր է անդամակցել ՇՀԿ-ին արդեն 2023 թվականին՝ այդ կազմակերպության՝ Հնդկաստանում անցկացվելիք գագաթնաժողովի ժամանակ: