Միացյալ Նահանգներում սովորող արտասահմանցի ուսանողներն ստիպված կլինեն լքել երկիրը, եթե այն հաստատություններում, որտեղ նրանք կշարունակեն ուսումը աշնանը մեկնարկող ուսումնական տարում, ուսուցումն ամողջովին առցանց լինի: Այս մասին ասված է Ներգաղթի և մաքսային օրենքների պարտադրման (Immigration & Customs Enforcement, ICE) կողմից տարածված հաղորդագրությունում։ Սահմանափակումները կվերաբերեն F-1 և M-1 վիզա ունեցող ուսանողներին։ Նաև նշվում է, որ այն ուսանողները, որոնց համալսարանները որոշում կկայացնեն անցնել առցանց կրթության, չեն տրամադրվի երկիր մուտք գործելու արտոնագրեր։
ԱՄՆ-ում մնալու համար ուսանողները կարող են տեղափոխվել մեկ այլ ուսումնական հաստատություն, որտեղ դասերն անցկացվում են ոչ առցանց: «Հակառակ դեպքում, ուսանողները կարող են բախվել ներգաղթի հետևանքների հետ՝ ներառյալ երկրից արտաքսումը»,- նշվում է հաղորդագրության մեջ: