Թուրքիայի քաղաքացիները 48 ժամվա ընթացքում պետք է լքեն Լիբիան, հակառակ դեպքում կձերբակալվեն: Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, այս մասին հրաման է տվել լիբիական բանակի նախկին գեներալ Խալիֆ Հաֆթարը:
Նա երկրի արեւելքում բնակվող Թուրքիայի եւ Քաթարի քաղաքացիներին մեղադրել է Լիբիայի դեմ հետախուզական գործունեություն իրագործելու մեջ:
Միջազգային մամուլում լուրեր են շրջանառվում, որ պաշտոնազուրկ գեներալ Հաֆթարը փորձում է պետական հեղաշրջում իրագործել Լիբիայում: