Ռուսաստանի անասնաբուժական ու բուսասանիտարական դաշնային ծառայության ամապատասխան մարմինները ոչնչացրել են Թուրքիայից Կալինինգրադ քաղաք արտահանվելիք լոլիկները (196կգ): «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է թուրքական «Doğan» լրատվական գործակալությունը:
«Ռոսելխոզնադզոր»-ի հայտարարության մեջ ասվում է, որ մինչև Կալինինգրադ հասնելը, Ռուսաստանի անցակետերից մեկում, լոլիկները հետազոտության են ենթարկվել, որի արդյունքում հայտնաբերվել է մարդու առողջության համար վնասակար միջատ:
Չնայած, որ փաստաթղթերում նշված է եղել, որ լոլիկը ադրբեջանական է, այնուամենայնիվ, ուսումնասիրություններից հետո պարզվել է, որ բեռնատարի մեջ գտնվող լոլիկը թուրքական է:
Վերոնշյալ հանգամանքները հաշվի առնելով որոշվել է լոլիկի ներմուծված պաշարը ոչնչացնել: