Ուկրաինայի իրավապահները առգրավել են գրեթե 370 կիլոգրամ հերոին, որը Թուրքիայից հասել է աղյուսով բեռնված բեռնատարներով։ Մաքսանենգ բեռի ընդհանուր արժեքը կազմել է 36,8 միլիոն դոլար , ասել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովան:
«Իրավապահները վերահսկել են Իրանից Ուկրաինա բեռնատար մեքենայի առաքումը Կիև քաղաքի պահեստ: Հատուկ սարքավորված աղյուսների խոռոչում հայտնաբերվել է թմրամիջոց, որի հետախուզության ընթացքում առգրավվել է հերոսին պարունակող 1159 բրիկետ», ֊ գրել է նա Ֆեյսբուքի իր էջում: «Բերման են ենթարկվել մաքսանենգության ալիքի կազմակերպիչները: Ստուգման ընթացքում երկու ճամպրուկներում հայտնաբերվել և առգրավվել է ևս 5 բրիկետ՝ 1550 գրամ հերոինով: «Առգրավված խիստ վտանգավոր թմրանյութի ընդհանուր քաշը ավելի քան 368 կիլոգրամ է, ինչը սև շուկայում արժե ավելի քան 1 միլիարդ գրիվեն (36,8 միլիոն դոլար)», - հավելել է նա: