Ռուսաստանի անասնաբուժական ու բուսասանիտարական դաշնային ծառայությունը ետ է ուղարկել Թուրքիայից ներկրված ավելի քան 20 տոննա ելակը: Այդ մասին հայտնում է «Էրմենիհաբեր» գործակալությունը: Լաբորատոր փորձաքննության արդյունքում պազվել է, որ ելակները վարակված են եղել ծաղկավոր թրիպսով:

 

Թուրքիայից ներկված ելակը հասցվել էր Կրասնոդարի երկրամասի Ադիգեյայի Հանրապետություն: Ավելի վաղ էլ ծառայության աշխատակիցները ոչնչացրել էին Թուրքիայից Ռուսաստան ներկրված լոլիկները: Դրանց մեջ հայտնաբերվել էին առողջության համար վնասակար միջատներ: