Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) կողմից Սիրիա ուղարկված ինքնաթիռը տեղ կհասցնի մարդասիրական օգնություն և կվերցնի Ռուսաստանի և ԱՊՀ-ի երկրների շուրջ 90 քաղաքացիների, որոնք ցանկություն են հայտնել հեռանալ այդ երկրից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ԱԻՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Դրոբիշևսկին:

 

«Հոկտեմբերի 14-ին ՌԴ-ի կառավարության կարգադրությամբ ԱԻՆ-ի Իլ-76 ինքնաթիռը Մոսկվայի մարզի «Ռամենսկոյե» օդանավակայանից մեկնել է Սիրիայի Լաթաքիա քաղաք՝ մարդասիրական օգնությամբ»,- ասել է նա: Սիրիա կհասցվի 17 տոննա բեռ՝ մսի ահածոներ, շաքար և մանկական սնունդ:

 

«Լաթաքիայից Մոսկվա հետադարձ չվերթով Ռուսաստանի ԱԻՆ-ի հատուկ օդանավը կբերի շուրջ 90 քաղաքացիների, որոնք ցանկացել են հեռանալ զինված հակամարտության գոտուց»,- ասել է Դրոբիշևսկին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: