ՀՀ զինված ուժերի՝ Սիրիա մեկնող անձնակազմում հումանիտար ոլորտի մասնագետներ են լինելու: Այս մասին սեպտեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում լրագրողներին հայտնեց նախարար Դավիթ Տոնոյանը:

«Զինված ուժերի հումանիտար ոլորտի մասնագետներ են՝ բժիշկներ, հումանիտար ականազերծողներ, իրենց գործունեության ապահովման համար նաև անվտանգության ապահովման անձնակազմ է ներգրավված լինելու: Շուրջ 100 հոգի: Այդ հումանիտար գործողություններին մասնակցությունը բխում է մեր ազգային շահերից»,- ասաց Տոնոյանը:

Նախարարի խոսքով՝ այս պահին նախապատրաստական աշխատանքներ են ընթանում: