ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ բանակում զինվորների շրջանում տիրող կրիմինալ մթնոլորտին․
«Ես չեմ կարող բացառել, որ բանակում միջանձնային հարաբերություններում չեն լինում այդպիսի դրվագներ:
Հասկանում եք՝ 18-ից 27 տարեկան երտասարդ տղաներ են, ամեն ինչ արվում է իրենց կարգապահությունը բարձրացնելու, միջանձնային հարաբերությունների որակը բարձրացնելու ուղղությամբ, բայց լինում են դեպքեր:
Ինչ վերաբերում է կրիմինալին՝ դրա դեմ մեծ պայքար է գնում: Այսինքն՝ չեն լինելու ոչ մի անկոչ, ինքնակոչ առաջնորդներ: Այդ իսկ պատճառով և՛ սերժանտական կազմի դերակատարությունն ենք բարձրացնում, և՛ կրտսեր սպայական կազմի գործունեությունն է լինելու ավելի հստակ»,-նշել է նա: