Ռուսաստանցի երեխաներից 157 տոննա ամանորյա նվերներ եւ նամակներ կուղարկվեն Ուկրաինայի արեւելք հերթական մարդասիրական բեռով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ-ի նախագահին կից երեխայի իրավունքների լիազոր Պավել Աստախովը:
Նրա խոսքով՝ Դոնբաս առաքման են պատրաստ արդեն տասը բեռնատար նվերներ երեխաների համար:
«Չեչնիայի Հանրապետությունն ուղարկել Է 5 հազար տուփ նվերներ, աչքի են ընկել նաեւ Կալուգայի, Վոլգոգրադի եւ Կուրսկի մարզերը: Պուշկինի թանգարանն ուղարկել Է նյութերի 100 տուփ, դրանցում կան հեքիաթների ձայնասկավառակներ, ալբոմներ, խաղեր, գրքերի շատ ծանրոցներ»,- դեկտեմբերի 15-ին լրագրողներին ասել Է Աստախովը:
Նա նաեւ հայտնել Է, որ «երկու եղեւնի Է ուղարկվում այսպես կոչված Կրեմլյան անտառից, մեկը՝ Դոնեցկ, մյուսը՝ Լուգանսկ: Եվս 20 տոնածառ են ուղարկում Ուկրաինայի արեւելքից գաղթածները, որոնք այժմ ապրում են Մոսկվայի մարզի մանկատներում», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: