Սանտա Կլաուսն ավարտել է 2015 թվականի իր շուրջերկրյա ճանապարհորդությունը. նա 7 միլիարդից ավելի նվերներ է բաժանել ամբողջ աշխարհի երեխաներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 25-ին հաղորդել է ԱՄՆ-ի և Կանադայի հակաօդային պաշտպանության միացյալ հրամանատարությունը (NORAD):

 

 

NORAD-ի տվյալներով՝ Սուրբծննդյան հրաշագործը Հյուսիսային բևեռի իր նստավայր է վերադարձել դեկտեմբերի 25-ին Երևանի ժամանակով ժամը 15:00-ին: Նրա ճանապարհորդությունն սկսվել էր դեկտեմբերի 24-ի ցերեկը և տևել մեկ օրից ավելի:

 

 

Ամեն տարի դեկտեմբերի 24-ին հազարից ավելի կամավորներ NORAD-ի հրամանատարական կենտրոնում սկսում են պատասխանել բոլոր այն երեխաների հեռախոսազաներին ու էլեկտրոնային նամակներին, ովքեր ցանկանում են Սանտա Կլաուսին փոխանցել իրենց ցանկությունները: Տոնական մարաթոնը կաթոլիկների Սուրբծննդյան նախօրյակին տևում է 23 ժամ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: