Սանտա Կլաուսը պատրաստվում է նվերներ հանձնել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆինլանդիայի նախագահներ Վլադիմիր Պուտինին, Դոնալդ Թրամփին եւ Սաուլի Նիինիստիոյին։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն:
«Թե ինչ նվերներ են՝ դա գաղտնի եմ պահելու: Եթե ցանկանում եք իմանալ՝ պետք է այդ մասին հարցնեք Դոնալդին, Վլադիմիրին եւ Սաուլիին»,- ասել է Սանտա Կլաուսը:
Սանտա Կլաուսն ապրում է իր պաշտոնական նստավայրում՝ Բեւեռային շրջանում գտնվող Սանտա Կլաուս գյուղում՝ ֆինլանդական Ռովանիեմի քաղաքին մոտ: