Սանտա Կլաուսն ավարտում Է վերջին նախապատրաստությունները շուրջերկրյա ճանապարհորդությունից առաջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Հյուսիսային Ամերիկա մայրցամաքի Օդատիեզերական պաշտպանության միացյալ հրամանատարության (ՆՕՌԱԴ) հատուկ կայքը, որը Ծննդյան տոներին հետեւում Է Սուրբծննդյան գլխավոր գործող անձի տեղաշարժերին:

 

Ըստ ՆՕՌԱԴ-ի տեղեկատվության՝ Սանտա Կլաուսը «շատ կուշտ նախաճաշել Է», ինչից հետո համբուրել Է միսիս Կլաուսին, որը նրա համար կերակուր Էր պատրաստել: Մեկնելուց առաջ Սանտան նաեւ աչքի Է անցկացրել վերջին րոպեին ստացած նամակները, որպեսզի ոչ մեկն առանց նվերի չմնա:

 

Սանտա Կլաուսը եւ նրա օգնական Ռուդոլֆը շուրջերկրյա ճանապարհորդության կմեկնեն Հյուսիսային բեւեռից: Բոլոր ցանկացողները կարող են դեկտեմբերի 24-ին Սանտա Կլաուսի գտնվելու վայրն իմանալ՝ այցելելով http://www.noradsanta.org կայքը:

 

Անցյալ տարի Սանտա Կլաուսը բաժանել Է ավելի քան 7 միլիարդ նվեր: Ըստ որում, ՆՕՌԱԴ-ի տեղեկատվության համաձայն՝ նա անտեսել Էր Սիրիան, Ուզբեկստանը, Աֆրիկայի մի շարք երկրներ եւ Կիպրոսը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: