Ակնաբերդ գյուղի մանկապարտեզի և դպրոցի սաները ամանորյա նվերներ են ստացել Կիևի հայ համայնքի և նրա ղեկավար Նորիկ Գևորգյանի կողմից:
Կիևի հայ համայնքը ակտիվորեն նախապատրաստվել է Ամանորի տոնակատարությանը իր բոլոր՝ այդ թվում՝ պատանի անդամների հետ համատեղ: Հենց այդ պատճառով Արցախի Հանրապետության տարածքում գտնվող Ակնաբերդ գյուղի վաղեմի ընկերներին համայնքի ներկայացուցիչները ուրախացրին ամանորյա նվերներով, քացրավենիքով և իրենց թիմի կողմից ստորագրված բացիկներով:
Հիշեցնենք, որ Կիևի հայ համայնքի գործունեության առաջնահերթություններից մեկը սահմանամերձ գյուղերին ցուցաբերվող հումանիտար օգնությունն է: Յուրաքանչյուր ոք, ով անտարբեր չէ և ցանկանում է օգնության ձեռք մեկնել՝ կարող է միանալ այդ անչափ կարևոր առաքելությանը:
Պետք է փաստել, որ համայնքի ներկայացուցիչներին հաջողվել է երեխաներին փոխանցել իրենց հոգու մի մասնիկը և ամանորյա մթնոլորտը: Գտնվելով Արցախի Հանրապետության սահմանամերձ գոտում, այդ երեխաները հատկապես զգում են մեր բոլորի աջակցության կարիքը: Կիևի հայ համայնքը անչափ կարևորում է Ակնաբերդի բնակչության հետ իր ընկերությունը, շնորհավորում նրանց Ամանորն ու Սուրբ ծնունդը, մաղթում երջանկություն բոլոր հայ ընտանիքներին և խաղաղ երկինք՝ գլխավերևում: