Արցախի ներկայացուցիչների պատվիրակությունն արդեն Եվլախում է, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ինչպես հայտնի է, Արցախի ներկայացուցիչների պատվիրակությանն ուղեկցում է ռուս խաղաղապահների ավտոշարասյունը:

 
 

Ինչպես հայտնի է, Եվլախում կայանալիք բանակցություններին արցախյան կողմը ներկայացնում է Արցախի ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանը։

Ադրբեջանական կողմը ներկայացնում է պատգամավոր Ռամին Մամեդովը։ Նշվում է, Մամեդովը ծնվել է Արցախի Մարտակերտ քաղաքում:

 
 

Մարտին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մամեդովին նշանակել է Արցախի հայ բնակիչների հետ շփումների գծով պատասխանատու: