ԱՄՆ-ի պաշտոնաթող գեներալ Ուեսլի Քլարկը CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը դիտարկում է ՆԱՏՕ-ի դեմ միջուկային զենքի կիրառումը:
Ըստ նրա, ռուսական կողմը, իբր հույս ունի, որ ՆԱՏՕ-ն կհանձնվի այն բանից հետո, երբ Մոսկվան հարված կհասցնի պայմանական Վարշավային: Միևնույն ժամանակ, Քլարկը կարծում է, որ Ռուսաստանի Դաշնությունը սխալվում է:
Քլարկը նշել է, որ այն մասին, որ Ռուսաստանը կարող է միջուկային հարված հասցնել, խոսում է այն փաստը, որ Մոսկվան միջուկային զենք է օգտագործում զորավարժությունների ընթացքում՝ որպես կոնֆլիկտի մեջ լարվածության թուլացման միջոց: