ՆԱՏՕ-ն միջուկային հարձակմամբ է սպառնացել Ռուսաստանին, հաղորդում է Politonline-ը:

 

 

ՌԴ-ի դեմ միջուկային զենքի օգտագործման մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ, չեխ գեներալ Պետր Պավելը: Ընդսմին, նա փորձել է մեղմել իր սպառնալիքը՝ ասելով, որ հարվածը «մարտավարական» կլինի և միայն «թշնամու ագրեսիայի» դեպքում:

 

 

Նախկինում Պետր Պավելն արդեն հայտարարել է, որ Ռուսաստանը, ցանկության դեպքում, կկարողանա օկուպացնել Կիևը և Բալթյան երկրները երկու օրվա ընթացքում: