Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը BFM-ի եթերում խոստացել է ընդարձակ կոալիցիա ստեղծել Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ՝ «Իսլամական պետությանը» ոչնչացնելու համար:
«Հաջորդ շաբաթ ես մեկնում եմ Վաշինգտոն և Մոսկվա՝ Բարաք Օբամայի և Վլադիմիր Պուտինի հետ համատեղ ջանքերի համակարգումը քննարկելու, որպեսզի միասին աշխատենք այդ նպատակին կարճ ժամանակահատվածում հասնելու համար: Մենք պետք է ընդարձակ կոալիցիա ձևավորենք, որը կկարողանա վճռական հարված հասցնել»,- ասել է Օլանդը՝ մեկնաբանելով Փարիզի Սեն Դենի արվարձանում ոստիկանական գործողության արդյունքները:
Այդ համատեքստում, Օլանդը նաև բարձր է գնահատել իրավապահ մարմինների աշխատակիցների արդյունավետ գործողությունը՝ նպատակաուղղված հանցագործների ձերբակալմանն ու ոչնչացմանը: