Օդեսայի մարզի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին ստեղծում է իր սեփական շարժումը, որը հարված կհասցնի Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի դիրքերին:

 

«Հանուն մաքրման շարժման» ստեղծման մասին Սաակաշվիլին հայտարարել է Կիևում տեղի ունեցած երկրորդ հակակոռուպցիոն ֆորումի ժամանակ իր ելույթում:

 

Նա նշել է, որ կուսակցությունը կենտրոնացված չէ ընտրություններում հաղթանակի, այլ «Ուկրաինայի թարմացման» վրա: Այսպիսով, ըստ փորձագետների՝ Սաակաշվիլին դուրս է եկել իր լիազորությունների սահմաններից դուրս: Հաշվի առնելով Սաակաշվիլիի վերջին հայտարարությունները՝ «կառավարությունում կոռուպցիան դիմակազերծելու» մտադրությունների և ներքին գործերի նախարար Ավակովի հետ բաց կոնֆլիկտի վերաբերյալ, Վրաստանի նախկին նախագահն իսկապես ավելի բարձր պաշտոնի է ձգտում: