ԱՄՆ-ն հրեշավոր սադրանք է պատրաստում Դոնբասի դեմ: Այս մասին «ՎԿոնտակտե»-ի իր էջում հայտարարել է ուկրաինացի հասարակական ակտիվիստուհի, «Հակապատերազմ» շարժման առաջնորդ Վիկտորիա Շիլովան:
Նրա կարծիքով՝ խոսքը վերաբերում է «կեղտոտ միջուկային ռումբին», որին ավելի հաճախ են անդրադառնում արևմտյան լրատվամիջոցները: Շիլովան վկայակոչում է «The Times» պարբերականում հրապարակված հոդվածը, որում աշխարհազորայինները մեղադրվում են միջուկային զենքի մշակման մեջ: «Հակապատերազմ» շարժման առաջնորդը պնդում է, որ այդ կերպ Արևմուտքը նախապատրաստում է բոլորին նման իրադարձություններին:
Աշխարհազորայինները համառորեն պահպանում են Մինսկի համաձայնագրերը, նշում է Շիլովան: Հետևաբար, ԱՄՆ-ն փորձում է կրկին հրահրել նրանց: