ԱՄՆ-ն փնտրում է նոր ուղիներ՝ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար: Այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները պաշտոնապես ճանաչել են Մերձավոր Արևելքում 500 մլն դոլար արժողությամբ հատուկ գործողության ձախողումը, Սիրիայի հարցով ամերիկյան վարչակազմի նոր քաղաքականությունը, որը ենթադրում է նվազեցնել ճնշումը Ռուսաստանի վրա, «ուժեղ դիմադրություն է հանդիպում ոչ միայն Վաշինգտոնում ազդեցիկ մարդկանց շրջանում, այլ նույնիսկ Պետդեպարտամենտի ներսում», գրում են արևմտյան ԶԼՄ-ները:
Գերմանացի լրագրողներին հաջողվել է գտնել Պենտագոնի բյուջետային նախահաշիվները, համաձայն որոնց, արդեն այս տարի միջոցներ կհատկացվեն գերմանական կործանիչ-ռմբակոծիչները B61-12 միջուկային զենքի նոր համակարգով զինելու համար: Դրանք կտեղադրվեն Գերմանիայի Ռայնլանդ Պֆալց երկրամասի տարածքում՝ ՆԱՏՕ-ի ռազմակայանում:
Ըստ գերմանացի լրագրողների, նման գործողությունները Ռուսաստանի և Եվրոպայում իրենց դաշնակիցների դեմ ուղղակի սադրանք են: Դեռևս 2010 թ. Բունդեսթագի ներկայացուցիչները պնդում էին, որպեսզի Գերմանիայից դուրս բերվի ամերիկյան զենքը:
Ինչպես հաղորդում է բրիտանական The Times հեղինակավոր պարբերականը, արդեն այս շաբաթ տեղի կունենան ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի զինված ուժերի համատեղ զորավարժությունները: ԱՄՆ-ի գլխավոր նպատակը կլինի վերացնել հզոր պայթյունի հետևանքները: Առիթ է հանդիսացել Ուկրաինայի հետախուզության տեղեկատվությունն այն մասին, որ Դոնբասի աշխարհազորայիններ, իբր «կեղտոտ ռումբ» են ստեղծում:
The New York Times-ի տվյալներով՝ ԱՄՆ-ը Արևելյան Եվրոպայի երկրներում պատրաստվում է ծանր սպառազինություն և մինչև 5 հազար հոգուց կազմված ռազմական կառույց տեղակայել: Լրագրողները կարծում են, որ ԱՄՆ-ը չի սահմանափակելու ճնշման մեթոդները: