Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հանձնարարել է Ազգային գվարդիայի ղեկավար Ալեքսանդր Կրիվենկոյին «փողոցներում պարեկային հսկողություն իրականացնել' քաղաքացիներին պաշտպանելու համար»: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:

 

«Յուրաքանչյուր տարածաշրջանային կենտրոնում մենք ունենք սեփական ստորաբաժանումներ, նրանց հանձնարարված է ներգրավել առավելագույն թվով անձնակազմ' հասարակական կարգի պաշտպանության առաջադրանքներն իրականացնելու համար», - ասել է Կրիվենկոն:

 

Յացենյուկի խոսքով' Ուկրաինայի կառավարությունը հանձնարարել է ուժեղացնել ռազմավարական օբյեկտների շուրջօրյա պաշտպանություն' «ահաբեկչության սպառնալիքի պատճառով»:

 

Բացի այդ, Ուկրաինայի վարչապետը հանձնարարել է մարզային պետական վարչակազմերի ղեկավարներին տրամադրել «ազգային տնտեսության վերջնական զորահավաքային պլանը այն դեպքում, եթե անհրաժեշտ լինի լիովին անցնել ռազմական հենակետերի»: