Ուկրաինայից Հայաստանին կամ Ադրբեջանին ռազմական օգնություն չի տրամադրվի, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Ուկրաինայի նախագահը կոչ է արել Երևանին և Բաքվին դադարեցնել պատերազմը և սկսել բանակցային գործընթացը: Միաժամանակ, նա մատնանշել է, որ Ուկրաինայի իշխանությունները կողմ են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Գերագույն ռադայի պատգամավոր Լյուդմիլա Մարչենկոն՝ «Ժողովրդի ծառա» կուսակցության անդամ պատգամավորը, հայտարարել էր Ուկրաինայի՝ Բաքվին «տարբեր վայրերում» սատարելու, այդ թվում նաև ռազմական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության մասին: