ՆԱՏՕ-ն' որպես կազմակերպություն, չունի ռազմական տեխնիկա կամ հետախուզական միջոցներ՝ Ուկրաինային հստակ ռազմական օգնություն ցուցաբերելու համար: Այդ ամենն ունեն դաշինքի անդամ երկրները, հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

 

«Մենք կախված ենք դաշինքի առանձին անդամներից: Այսպիսով՝ ռազմական տեխնիկայի, հետախուզության, հաղորդակցության միջոցների և այլ հարցեր պետք է լուծվեն Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի առանձին անդամների միջև երկկողմ հիմքի վրա»,- Ռասմուսենի խոսքն է մեջբերում «Ինտերֆաքս-Ուկրաինան»:

 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ Ուկրաինան Բրյուսելին է ուղղել օգնության մասին խնդրանքների ցուցակը, և դաշինքում դրան դրական են արձագանքել: Խնդրանքները վերաբերում են այն ոլորտներին, որոնցում ՆԱՏՕ-ն կարող է իրական օգնություն ցուցաբերել: