Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմիկինը գերմանական Deutschlandfunk ռադիոկայանի տված հարցազրույցի ժամանակ ռազմական օգնություն է խնդրել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ-Նովոստի»-ն, պատասխանելով «կոչ է անում նա արդյո՞ք ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին օգնել Ուկրաինային» հարցին' Կլիմկինը պատասխանել է. «Այո, իհարկե: Մեզ ռազմական օգնություն է անհրաժեշտ: Քանի որ եթե նման օգ նություն ցուցաբերվի, մեր զորքերի համար ավելի հեշտ կլինի գործել տեղերում»:

 

Կիլիմկինը հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որը նախատեսված է սեպտեմբերի սկզբին, Ուկրաինային քաղաքականապես օգնելու որոշում կկայացնի, որն «ավելի շատ աջակցության կարիք ունի բարեփոխումների և զինված ուժերի ոլորտներում»: Կլիմկինի խոսքերով, Գերմանիան և մասնավորապես կանցլեր Անգելա Մերկելը կարող է ավելին անել խնդիրը լուծելու համար: «Կանցլերն անհավանականորեն շատ բան է անում: Նա այս գործընթացի կարևորագույն դեմքերից մեկն է: Նա շատ ջանք է գործադրել, որպեսզի Եվրոմիությունը մեկ ձայնով խոսի: Եվ դրա համար մենք անչափ շնորհակալ ենք: Բայց, բնականաբար, պետք է ավելին անել, որպեսզի Դոնեցկում և Լուգանսկում խաղաղություն հաստատվի»,-ընդգծել է ԱԳ նախարարը: