ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը «Կոմմերսանտ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չունի ոչ մի զենք, այնպես որ այդ հարցը օրակարգում դրված չէ:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ի անդամները որևէ ռազմական օգնություն են ցուցաբերել Ուկրաինային՝ Ստոլտենբերգն ասել է. «Ուկրաինան անկախ, ինքնիշխան երկիր է, այն ունի լեգիտիմ ընտրված իշխանություն, որը դիմել է օգնության: Մենք ՆԱՏՕ-ում տրամադրում ենք գործնական աջակցություն ռազմական բարեփոխումների ժամանակ»:
«Ուկրաինային զենքով ապահովելու կամ չապահովելու որոշումն ընդունում են ՆԱՏՕ-ի անդամ առանձին պետությունները: Տարբերություն կա օրինական կառավարությանը և նրա դեմ կռվող անջատականներին զենք տրամադրելու միջև»,- ասել է գլխավոր քարտուղարը:
Նա հավելել է, որ Ուկրաինան ինքնապաշտպանության իրավունք ունի: