ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, պատասխանելով այն հարցին, թե դաշինքը ռազմական օգնություն ցույց տալիս է արդյոք Ուկրաինային, հայտարարել է, որ Կիեւը ռազմական բարեփոխում է իրականացնում, եւ ՆԱՏՕ-ն գործնական աջակցություն է ցուցաբերում երկրին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Ուկրաինային զինել-չզինելու որոշումն ընդունում են ՆԱՏՕ-ի անդամ առանձին պետությունները, հավելել է գլխավոր քարտուղարը ռուսական «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում: Ընդսմին նա ընդգծել է, որ տարբերություն կա օրինական կառավարությանը եւ նրա դեմ կռվող անջատականներին զենք տրամադրելու միջեւ:

 

Ստոլտենբերգը նաեւ նշել է, որ ՆԱՏՕ-ն փորձում է կառուցողական գործընկերային հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ եւ առճակատման չի ձգտում՝ հավելելով, որ Մոսկվան պետք է «հարգի բոլոր երկրների ինքնիշխանությունը»: