Հուլիսի 26-ին' ՀՀ ռազմական կցորդների ամենամյա հավաքների շրջանակում, հանդիպում եմ ունեցել արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախրար Սուրեն Պապիկյանը:
Նա նաեւ նշել է. «Հանդիպման ընթացքում ռազմական կցորդները ներկայացրել են իրենց կատարած աշխատանքները:
Ռազմական կցորդներին ներկայացրել եմ ՊՆ բարեփոխումների ընթացքը, հիմնական ուղղությունները և, ամփոփելով հավաքները, տվել եմ համապատասխան հանձնարարականներ: