ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկատվություն է տարածել․

 
 

«Շարունակվում են անակնկալ ստուգայցերը ՊՆ զորամասեր:

Մայիսի 5-ին անակնկալ ստուգայցով եղել եմ ՊՆ N զորամասում:

Շրջել եմ զորամասում, հետևել օրվա կարգացուցակով նախատեսված ուսումնական մարտավարամասնագիտական պարապմունքների ընթացքին, զրուցել ժամկետային զինծառայողների հետ, հետաքրքրվել ծառայությամբ:

Զինծառայողներին հորդորել եմ ամենայն պատասխանատվությամբ մոտենալ ուսումնական գործընթացին, սերտել առավելագույնը՝ մշտական ծառայության վայրերում կրտսեր հրամանատարի պարտականությունները պատշաճ կատարելու համար:

Շրջել եմ զորամասում, ծանոթացել սոցիալ-կենցաղային պայմաններին և հետևել նոր կառուցվող ճաշարանի շինարարական աշխատանքների ընթացքին:

Հարգանքի տուրք եմ մատուցել 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ»։