Քաղաքացիական ծառայության համակարգը Հայաստանի Հանրապետությունում գտնվում է բարեփոխումների ակտիվ փուլում:
Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի և ԵՄ «Թվինինգ» ծրագրի կողմից համատեղ իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության բարեփոխումների հետագա իրականացման ծրագրի ընթացքի վերաբերյալ քննարկմանն այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:
«Լիահույս եմ, որ այս քննարկման ընթացքում բարձրացվող հարցերը իրենց ուրույն լուծումներով կնպաստեն ոլորտի արդիականացման, կմոտարկեն քաղաքացիական ծառայության համակարգը Եվրամիության ուղենիշներին»,-ասաց փոխվարչապետը:
Նա հավելեց, որ ՀՀ-ի կողմից միշտ բարձր են գնահատվում համագործակցությունները: Նրա խոսքով՝ համագործակցող կողմերում կա բավականին մեծ ներուժ, որի օգտագործումը ոլորտի բարեփոխումների համար կարևոր հիմնաքար է, որը նպաստում է ՀՀ-ԵՄ շարունակական համագործակցությանը: