Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ի դուռը նախկինի պես բաց Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի՝ Հաագայում ընթացող նիստում:
«Դուռը մինչ այժմ բաց Է: Ես հիշում եմ, որ Բուխարեստի գագաթնաժողովում մենք որոշեցենք, որ Ուկրաինան կդառնա դաշինքի անդամ: Այդ որոշումն այժմ Էլ ուժի մեջ Է, եթե Ուկրաինան կատարի անդամակցության համար անհրաժեշտ չափանիշները»,-ասել Է նա:
Գլխավոր քարտուղարի խոսքով՝ «Ուկրաինան որոշել Է արտադաշինքային կարգավիճակ ունենալ, ուստի Ուկրաինայի անդամակցության հարցը չի քննարկվել վերջին տարիներին: «Ես հարգում եմ դա: Ինքնիշխան պետություններն իրենք պետք Է լուծեն այդ հարցը»,-նշել Է նա:
Նրա խոսքով՝ «քաղաքականությունը նույնն Է. դուռը բաց Է, դուռը բաց Է այն երկրների համար, որոնք կատարում են ՆԱՏՕ-ի անդամ դառնալու համար պահանջվող չափանիշները», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: