Գերագույն ռադան ընդունել է որոշում, որով դիմել է Ուկրաինայի անվտանգության երաշխավոր պետություններին, ներառյալ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը, Ուկրաինայի տարածքային ամբողջականության ապահովման իրենց պարտավորությունները կատարելու խնդրանքով: Այս մասին հայտնում է «Ուկրինֆորմ»-ը:
Թիվ 4390 որոշման օգտին քվեարկել է 263 ժողովրդական պատգամավոր:
«Ուկրաինայի խորհրդարանը դիմում է Բուդապեշտի համաձայնագրի երաշխավոր երկրներին՝ կատարելու իրենց պարտավորությունները՝ ձեռնարկելու քաղաքական, դիվանագիտական և ռազմական միջոցներ՝ պահպանելու համար երկրի ամբողջականությունը»,- ասված է հայտարարության տեքստում:
Ժողովրդական պատգամավորները նաև դիմել են Ռուսաստանի Դաշնությանը՝ Ղրիմից իր զորքերը դուրս բերելու և Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը երաշխավորելու պահանջով: