Հյուսիսային Կորեան, անհրաժեշտության դեպքում, կարող է նախնական միջուկային հարված հասցնել ԱՄՆ-ին: Այդ մասին հայտարարել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Լի Սու Յոնը, փոխանցում է Reuters-ը:
«Հյուսիսային Կորեան ստիպված է պահպանել իր միջուկային կարողությունը, որպեսզի հաղթահարի ԱՄՆ-ի կողմից անընդմեջ աճող միջուկային սպառնալիքը: Հյուսիսային Կորեան նախնական հարված հասցնելու իրավունք ունի ԱՄՆ-ին' անհրաժեշտության դեպքում », - հայտարարել է Փհենյանի ներկայացուցիչը' Ժնևում կայացած կոնֆերանսի ժամանակ:
Նախարարը դատապարտել է Հյուսիսային Կորեայի սահմանների մոտ սկսված հարավկորեական և ամերիկյան զորավարժությունները, և անվանել դրանք «նախադեպը չունեցող սադրիչ գործողություններ, որոնք մեծ հավանականությամբ կարող են հանգեցնել պատերազմի վերսկսմանը»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինը կոչ է արել երկրի բանակին պատրաստվել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետ պատերազմին: