ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հարցազրույց է տվել Վլադիմիր Սոլովյովին, որի ժամանակ անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից տարվող հակառուսական քաղաքականությանը և, մասնավորապես, սահմանված պատժամիջոցներին:
Պուտինը նշել է, որ Ռուսաստանում ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության անձնակազմի թիվը 755-ով կնվազի։ Արդյունքում, ՌԴ-ում կլինի այնքան աշխատակից, որքան ԱՄՆ-ում ՌԴ դիվանագիտության առաքելության անձնակազմի թիվն է՝ 455 հոգի։
Պուտինը նաև նշել է, որ ամերիկյան կողմը Մոսկվայի հետ հարաբերությունների վատթարացնելու նոր քայլեր է կատարում, որոնց ռուսական կողմը պատասխան է տալու. «Մենք շատ երկար սպասեցինք, որ որևէ բան դեպի լավը կփոխվի, այնպիսի հույս էինք տածում, որ իրավիճակը որևէ կերպ կփոխվի։ Սակայն դատելով առկա իրավիճակից, եթե այն փոխվի, ապա դա շուտ տեղի չի ունենա։ Մենք պետք է ցույց տայինք, որ մենք նույնպես առանց պատասխանի որևէ բան չենք թողնի»,-ասել է Վլադիմիր Պուտինը։
Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը բազմիցս առաջարկել է ԱՄՆ-ին համագործակցություն հաստատել, այդ թվում կիբերհանցագործության դեմ պայքարում, սակայն ի պատասխան, լսել է միայն անհիմն մեղադրանքներ։
Ըստ Պուտինի՝ անօրինական սահմանափակումներով, ԱՄՆ-ն փորձում է ազդել աշխարհի այլ պետությունների, այդ թվում իր դաշնակիցների վրա, որոնք հետաքրքրված են Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ։
Առավել մանրամասն՝ տեսանյութում