«Սուխոյ» կոնցեռնը մինչև 2018 թվականը կստեղծի 20 տոննա քաշ ունեցող անօդաչու ինքնաթիռ։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը՝ հղում կատարելով զենքի արդյունաբերության ռուս բարձրաստիճան պաշտոնյայի։
Նրա խոսքերով՝ 2015-2016թթ.-ին կարտադրվի առաջին՝ 5 տոննա քաշ ունեցող սարքը։ Նա հավելել է, որ այս ամռանը նախարար Սերգեյ Շոյգուն պահանջել է, որպեսզի մասնագետներն արագացնեն արտադրության տեմպերը։